ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայում եւ Հունաստանում ջերմաստիճանը ռեկորդային աստիճանի է հասել

Ըստ “Утро.ру“-ի, Անթալիայում օդի ջերմաստիճանը ռեկորդային սահմանագծի է հասել` +45,5 աստիճան ըստ Ցելսիուսի: Բարձր ջերմաստիճանի մեկ այլ ռեկորդ սահմանվել է Հունաստանում՝ +45,9 աստիճան, ինչը Եվրոպայի համար անհնարինների շարքից է:

Ինչպես միշտ, մասնագետները խորհուրդ են տալիս ուղղակի չգտնվել արեւի տակ, շատ զովացուցիչ ըմպելիքներ կամ ջուր օգտագործել, ամենակարեւորը՝ գտնել զով տարածք ու պատսպարվել, հատկապես, օրվա ցերեկային ժամերին: