ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՍՊՈՐՏ

«Իմ ոգեշնչման աղբյուրը՝ իմ անցած ճանապարհն է»

«Շրջապատ»-ի բլից հարցերին է պատասխանում գյումրեցի ծանրամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԸ:

Ձեր օրը սկսում եք

— … Առավոտյան վազքից և նախավարժանքից:

 Ձեր ամենատարօրինակ սովորությունը:

— Չունեմ:

 Իր, որը միշտ ձեզ հետ է:

— Վզնոց:

Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի:

— Չգիտեմ:

Չեք սիրում, երբ կինը

— …ստում է:

Մի բան, որ երբեք չեք անի:

— Չեմ դավաճանի:

Ինչի՞ց եք վախենում:

— Շներից:

Թեմա, որի շուրջ սիրում եք խոսել:

— Մեքենաներից:

Մարդ, ով գիտի ձեր բոլոր գաղտնիքները:

— Այդպիսի մարդ չկա:

Ձեր ամենասիրելի վայրը:

— Իմ տունը:

Երազում եք

— … գնալ ճանապարհորդության:

Ո՞ր ուտելիքն եք ամենաշատը սիրում:

— Հայկական խորոված:

Ձեր ոգեշնչման աղբյուրը:

— Իմ անցած ճանապարհը:

Կյանքում չեք ների

— … Դավաճանությունը:

Երբ բարկացած եք

— … Ինձ շատ դժվար է բարկացնելը:

Ձեզ հունից հանում է

— … Երևանի անվերջ խցանումները:

Ձեզ հասկանալու համար դիմացինը

— … Պետք է լսի ինձ:

Մեկ բառով նկարագրեք ինքներդ ձեզ:

— Բարի:

Շրջապատում ինչպիսի՞ն եք:

— Ընկերասեր:

Սպորտից զատ՝ ձեր սիրելի աշխատանքզբաղմունքը:

— Աշխատանք չունեմ, սիրում եմ մեքենա վարել:

Ազատ ժամանակ սիրում եք

— … Նարդի խաղալ:

Գոռ Մինասյանը 10 տարի առաջ և 10 տարի հետո:

— Շատ բան է փոխվել, բայց իմ մարդ տեսակը նույնն է մնացել, և կմնա:

Կամուսնանաք, եթե

— … Եթե գտնեմ իմ երկրորդ կեսին:

Եթե չլիներ սպորտը

— … Չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց երևի որևէ բիզնեսով կզբաղվեի:

 

ՌԻՄԱ ԿԱՐՃԻԿՅԱՆ
ՇՊՀ, լրագրության բաժին, 4-րդ կուրս