Մեծ մտածող, մեծագույն քաղաքագետ Շմայսը կարծում է (Լրագիր»), որ պաշտոնյաների երեխաները չեն ծառայել բանակում, որովհետեւ, օրինակ, «կարող ա գերազանցիկ ա եղել, լավ ա սովորել»։ Ի դեպ, սա կրկնում է երկու անգամ։ Մինչ այդ տեղեկացանք, որ բանակից ազատվում են պաշտոնյաների՝ բանակից ալերգիա ունեցող սիրասուն զավակները, հիմա էլ իմացանք, որ դրանց լավ սովորող երեխաներն են բանակից ազատվում։ Սպասենք երրորդ պատճառին։ Սիրտս վկայում է, որ բանակից ազատվում են նաեւ պաշտոնյաների էն տղաները, որոնք սովոր են լուսաբացին քնել՝ մինչեւ կեսօր եւ կեսօրից էլ դենը։ Դե, էդ խեղճերը ո՞նց գնան բանակ, առավոտ ծեգին քնից հանում են ախր։