Պիկսի Ֆոքս անունով մոդելը հայտնի է պլաստիկ վիրահատությունների հանդեպ թուլությամբ: Այս անգամ նա մեկնել է Սեուլ, որպեսզի հերթական վիրահատությունն անցնի: Պիկսին աշխատում է իր հերթական գրքի վրա, որը վերնագրել է «Կին-հրաշք», եւ փորձում է ինքն իրեն նմանեցնել իր իսկ հորինած սուպերհերոսուհուն: Հորինովի կերպարին նմանվելու համար Պիկսին փոխել է դեմքը: Պիկսին, իհարկե, խոստովանել է, որ դա իր արած բոլոր վիրահատություններից ամենաբարդն է:
Առաջին անգամ նա փոխել է իր տեսքը 2011 թվականին, ու այդ ժամանակից սկսած անցել մի շարք վիրահատական պրոցեդուրաներ. կրծքերի մեծացում, լիպոկսացիա, դեմքի ձգում, հետույքի ու ազդրերի ձգում, անգամ աչքերի գունափոխում: