ՍՊՈՐՏ

«Ցանկություն չունեմ խաղալ մի տեղ, որտեղ ուրիշների անհաջողություններն իմ վրա են գցելու»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն առայժմ ցանկություն չունի հարցազրույց տալու: Aysor.am-ի թղթակցի խնդրանքով, սակայն, Մովսիսյանը փոքրիկ մեկնաբանություն է տվել հավաքականի մասին։

«Ես հիմա ընդհանրապես չեմ կարոտել հավաքականը, մենակ նրան եմ կարոտել, որ իմ ժողովրդին ուրախացնեմ ու էդ ես կարամ անեմ իմ խաղով՝ իմ թիմում՝ Ամերիկայում»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Յուրա Մովսիսյանը։

Շարունակելով հավաքականի թեման՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողն ասաց, որ ներկա պահին ընդհանրապես ցանկություն չունի խաղալ հավաքականում։

«Ես ներկա պահին ընդհանրապես ցանկություն չունեմ մի տեղ խաղամ, որտեղ ուրիշների անհաջողություններն իմ վրա են գցելու», — հավելեց Յուրա Մովսիսյանը։

Մովսիսյանն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում։ Հունիսի 18-ին MLS-ի 16-րդ տուրի՝ «Մինեսոտայի» հետ խաղում նա հաղթական գոլի հեղինակ դարձավ, որը նրա 5-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում։

Aysor.am