ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Շիրակի մարզպետ.  «Եկող տարվանից Անիի սահմանը բացվում է հայ մարդու համար»

2020 թվականին Շիրակի մարզի Նորշեն (Խարկով) գյուղ մտնելու համար այլեւս անցագրի անհրաժեշտություն չի լինի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության եւ Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից սահմանային ռեժիմի փոփոխություն կլինի:

«Այսօր նաեւ պատմական առաքելություն ունեմ: Վարչապետի անունից հայտարարելու եմ, որ եկող տարվանից Անիի սահմանը բացվում է հայ մարդու համար, եւ առանց դժվարությունների սահմանային ռեժիմի փոփոխություններ կունենանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Ի դեպ, Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է ընդամենը Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մտնել ներկա պահին հնարավոր չէ: Պետք է պարտադիր ստանալ սահմանապահ ուղեկալի թույլտվությունը: