ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ով է «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակողը

Այսօր «Էրեբունի» պլազայում արտակարգ դեպք էր տեղի ունեցել․ մի տղամարդ մտել էր պլազա, կրակոցներ արձակել եւ հարցրել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը։

Ըստ hraparak.am-ի՝ կրակոց արձակողը 1987 թվականին ծնված Արթուր Թորոսյան անուն-ազգանունով անձն է։

«Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։ Նա դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․Քոչարյանը կլինի ազատության մեջ։ Նրա ընկերների ցանկում է նաեւ Քոչարյանի աջակիցներից տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը։ Ինքն  էլ հետեւում է Արմեն Աշոտյանի, Արթուր Դանիելյանի, Նաիրա Զոհրաբյանի էջերին, հավանել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի էջերը։ Ավելի ուշ, Անդրանիկ Թեւանյանը ֆեյսբուքյան իր ընկերներից հեռացրեց Արթուր Թորոսյան օգտատիրոջը»,- գրում է կայքը։