ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Սիզավետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գերմաներեն (15 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
— դիմում (ձև 1),
— 1 լուսանկար 3×4 չափի,
— բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
— անձը հաստատող փաստաթուղթ,
-«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
— ինքնակենսագրություն (ձև 5),
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
— ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաևզինվորական գրքույկ
— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
— որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ. սեպտեմբերի 7–ից մինչև սեպտեմբերի 20–ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023 թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի «Սիզավետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում։
Հասցեն՝ Շիրակի մարզ, գ. Սիզավետ 4-րդ փողոց, 5 դպրոց:
Տեղեկությունների համար զանգահարել` 077 76 17 08 հեռախոսահամարով: