Լևոն Տեր-Պետրոսյան. Արձանագրումներ պահի թելադրանքով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լևոն Տեր-Պետրոսյան. Արձանագրումներ պահի թելադրանքով

Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու: Դրանով հանդերձ, ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ: Նման պահվածքը ես գնահատում եմ, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում և երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու ազնիվ ձգտում, ինչն արժանի է մեր ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությանը:

Վահրամ Աթանեսյան. «Գերագույն խորհրդի պատգամավորի իրավունքով դիմում եմ Բաբկեն Արարքցյանին»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վահրամ Աթանեսյան. «Գերագույն խորհրդի պատգամավորի իրավունքով դիմում եմ Բաբկեն Արարքցյանին»

Նրանք պետք է կոնսենսուսային Ծրագիր ներկայացնեն Հայաստանի քաղաքացիներին, Արցախի իշխանությանը, հայ ժողովրդին եւ միջազգային հանրությանը: ԳԽ բոլոր պատգամավորները, անկախ ներկա պահին որ ճամբարում են, պարտավոր են մի կողմ թողնել համակրությունները եւ հակակրանքները եւ վերադառնալ այն օրերի էներգետիկային, երբ դրվում էր Հայոց անկախ պետության հիմքը:

Արմեն Բաղդասարյան. Նիկոլ Փաշինյանի տխմար հոդվածը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Բաղդասարյան. Նիկոլ Փաշինյանի տխմար հոդվածը

Նիկոլ Փաշինյանը մի բավականին տխմար հոդված էր գրել բանակցային գործընթացի և 44-օրյա պատերազմի մասին։ Ընդ որում՝ տխմարը ոչ միայն բուն հոդվածն էր, այլև ընդհանրապես այդ թեմայով հոդված գրելու գաղափարը, որովհետև մարդը պիտի գրի միայն այնպիսի բաների մասին, ինչից հասկանում է։

Լեւոն Տեր-Պետրոսյան. Պատերազմական վիճակի թելադրանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեւոն Տեր-Պետրոսյան. Պատերազմական վիճակի թելադրանքով

Մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ…