Պահպանել բարձր որակ՝ ապահովելով վստահություն
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Պահպանել բարձր որակ՝ ապահովելով վստահություն

Թեթև արդյունաբերության ոլորտում «Լենտեքսը» Հայաստանում համարվում է լիդեր: Տարիների ընթացքում ցուցաբերած դրական վարքագիծը չի վրիպում կառավարական մարմինների ուշադրությունից: Կառավարական պարգևներն ու շնորհակալագրերը հաջորդում են իրար` «Անանիա Շիրակացի» մեդալ՝ ՀՀ նախագահի կողմից, իսկ օրեր առաջ շնորհվեց շնորհակալագիր՝ ՀՀ վարչապետի կողմից…

22 տարի անց
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

22 տարի անց

Վերջին՝ որոշիչ մենամարտում մեզ դիմակայում էր հանրահայտ Ալեքսանդր Դրուզի թիմը, որի հովանավորներն էին ճապոնական «Ֆուջին» և գարեջրի «Բալթիկա» ընկերությունը, իսկ մեր հովանավորը՝ Բարձրյալն էր: Եվ, ինչպես Արան հետո ասեց, այդ օրը Աստված հայ էր, համ էլ՝ լեննականցի: Եզրափակչից րոպեներ առաջ ես դեռ զբաղվում էի հետադարձ տոմսերի հարցով և հեռուստաստուդիա եկա գրեթե վերջին վայրկյանին…

Մեր ինքնության գովազդը Սփյուռքում
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր ինքնության գովազդը Սփյուռքում

Երևի փոքր-ինչ այս սոցիալական տեսակը ներկայացնողներին ճանաչելու համար ճիշտ կլիներ, եթե մեր իշխանավորներն անճանաչելիորեն հանդերձավորվեին, քաղաք դուրս գային ու տեսնեին, թե ժողովրդի զգալի մասն ինչպես է գոյատևում: Չէ՞ որ համբերությունը առաձգական չէ և անվերջ երկար չի կարող ձգվել: Ու Հայոց ոստանը լքողների շարքերն արդեն կսկսեին անվերջության կարգով ձգվել…

Մանրապատկեր հուշերի քանդակագործը
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Մանրապատկեր հուշերի քանդակագործը

Հիշում է իր սարքած հեծանիվը, բազկաթոռը, ստվարաթղթից պատրաստած այլ խաղալիքներ: Իսկ դպրոցական տարիներին արդեն շրջակա միջավայրն է իր տարածականության մեջ նոր գրավչություններով երևում: Պատանու հետաքրքրությունների պարագիծն ընդարձակվում է: Նրա աչքին չափազանց հրապուրիչ են ներկայանում հնադարյա հայկական եկեղեցիները…

Ծիծաղի «հունձքը» մեր տեսադաշտում
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծիծաղի «հունձքը» մեր տեսադաշտում

Ինձ թվում է, թե մեր` գյումրեցիներիս հումորը պայմանավորված չէ տրամադրվածությունից: Այն նույնիսկ իրավիճակային էլ չես անվանի, ուղղակի դա մեր մտքի և խոսքի «համեմունքն» է, ու շատերս անգամ չենք գիտակցում, թե ո՞րն է մեր խոսքի մեջ ծիծաղելին: Անգամ առանձնակի կարևորություն չենք տալիս դրան և չենք էլ մտածում, որ մեր խոսքում ինչ-որ բան ուրիշների համար ծիծաղելի «նոտայով» է հնչում…

Օրերից մի օր կդառնա զբոսանքի ու ժամանցի վայր
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Օրերից մի օր կդառնա զբոսանքի ու ժամանցի վայր

Հաղթականորեն այգու մուտքի մոտ վեր բարձրացող կամարի ճարտարապետ Սուրեն Կուրազյանը պատմում է, որ սկզբում Կուրսկի մեր հայրենակիցներն ասել էին, որ իբրև հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ, իրենք պուրակի մուտքի մոտ կուզենային տեսնել Կուրսկում վաղուց կանգնեցված զորավար Ժուկովի արձանի նմանակը: «Ստիպված էի մեր հայրենակիցներին համոզել, որ դա կոնկրետ այս պուրակի համար լավագույն լուծումը չի կարող լինել,- պատմում է ճարտարապետը,- դե, իսկ հետո ես իմ` կամարակապ մուտք ունենալու տարբերակն առաջարկեցի, որին էլ նրանք իրենց համաձայնությունը տվեցին»…

Ամեն օր մեկը գալիս է, ասում է՝ ծախե
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամեն օր մեկը գալիս է, ասում է՝ ծախե

«Մեզ թող չստիպեն, որ ծայրահեղ քայլերի գնանք, թող ոչ մեկը մոտ չգա իմ տանն ու ինչ-որ առաջարկներ անի, թե չէ՝ կվառեմ, ես էլ մեջը կմնամ: Էդ գումարով ես ի՞նչ պիտի առնեմ… Կդառնանք բոմժ, առանց այն էլ այս երկրում դարձել ենք այդպիսին: Մեզ համար ի՞նչ է արել պետությունը, ի՞նչ օգուտ ենք ստացել, թող ոչ մեկը չգա ու իրա սրտի ուզած գինը չառաջարկի, չեմ վաճառում ու վե՛րջ… Վարչապետ չէ, թող նախագահ լինի»…

Ուրախ եմ, որ փորձում եք ճանապարհներ գտնել ի շահ ձեր մարզի
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Ուրախ եմ, որ փորձում եք ճանապարհներ գտնել ի շահ ձեր մարզի

«Ես ուրախ եմ, որ Դուք փորձում եք ճանապարհներ գտնել, որպեսզի այն ծառայի ի շահ ձեր մարզի: Ինչո՞ւ ոչ, հնարավոր համարում եմ Ձեր առաջարկը՝ մարզ-նահանգ համագործակցության ասպեկտում: Ուրեմն՝ նախ հայտնեք Ձեր ղեկավարությանը, թող գրավոր ձևաթուղթ պատրաստեն, հղեն մեր նահանգային իշխանությանը: Իսկ ես, իմ հերթին, խոստանում եմ, որ կնպաստեմ դրա դրական լուծմանը:»

Տուգանք կիրառելը ճիշտ տարբերակ է
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տուգանք կիրառելը ճիշտ տարբերակ է

Գյումրեցիները բազմիցս բողոքներ ու դժգոհություններ են հայտնել քաղաքի այս կամ այն փողոցում աղբամանների մոտ կուտակված աղբից, որն օրեր շարունակ մնում է տեղում՝ շուրջբոլորը գարշահոտություն տարածելով: Ճիշտ է քաղաքի կենտրոնական հատվածում աղբամանները պարբերաբար մաքրվում են, սակայն երկրորդական փողոցներում պատկերն այլ է…

Տեղական արտադրողները ծայրահեղ վիճակում են
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Տեղական արտադրողները ծայրահեղ վիճակում են

Գործարարները ևս մեկ անգամ նշեցին, որ պետք է Գյումրուն, Շիրակի մարզին հարկային արտոնություն տալ, քանզի շատ մեծ դժվարությամբ արտադրություն են կազմակերպում, բայց առաջ գնալ չեն կարողանում, Երևանի հետ մրցակցությունում են անգամ պարտվում: Մարզպետն էլ հակադարձեց, որ շատ ձեռնարկություններ չունենալով որևէ հարկային արտոնություն, հաջողության են հասնում, բայց և աղետից արդեն 30 տարի է անցել, պետք չէ այն շահարկել…