Գիտա Պհոգատ. «Հասարակության ճնշումները մեզ կոփեցին»
ՍՊՈՐՏ

Գիտա Պհոգատ. «Հասարակության ճնշումները մեզ կոփեցին»

— Երբ 2010-ից ըմբշամարտը դրվեց բարձր հիմքերի վրա, անգամ կառավարության ուշադրության կենտրոնում հայտնվեց, ֆիլմի հաջողությունը մի մասով ապահովված էր, մյուս մասին նպաստեց մեր ընտանիքի իրական կենսագրությունը: Հիմա ինձ բոլորն են ճանաչում, դրանից ավել ի՞նչ կարելի էր երազել… Ես երջանիկ եմ…

Գյումրեցի  Օզերովը 40 տարի առաջ եւ հիմա
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Գյումրեցի  Օզերովը 40 տարի առաջ եւ հիմա

Մարզական մեկնաբան լինելն իր համար պատիվ ու կոչում համարող Սերգեյ Խաչատրյանի համար այս տարին նշանակալի է նրանով, որ լրացավ իր` առաջին ռադիոռեպորտաժի եթեր հեռարձակման 40-ամյակը: 1977 թվականին նրա ուրախությանը չափ ու սահման չկար, երբ Հայաստանի ռադիոկոմիտեում մարզական մեկնաբանների մրցույթն անցնելուց հետո, հաղթող ճանաչվեց հենց ինքը…

Սամվել Գասպարյանն աշխարհի երիտասարդների մրցանակակիր
ՍՊՈՐՏ

Սամվել Գասպարյանն աշխարհի երիտասարդների մրցանակակիր

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Սամվել Գասպարյանը: 105կգ քաշային կարգում մեր ծանրորդը երկամարտում հավաքել է 365կգ: Պոկում վարժությունում բարձրացրել է 160կգ, իսկ հրում մրցաձևում՝ 205կգ…

Էդիկ Սարգսյանը մրցանակներ նվաճեց՝ ի հեճուկս մրցավարների
ՍՊՈՐՏ

Էդիկ Սարգսյանը մրցանակներ նվաճեց՝ ի հեճուկս մրցավարների

Հայաստանի Կյոկուշինկայ բուդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 4-րդ դան որակավորում ունեցող գյումրեցի Էդիկ Սարգսյանը հերթական անգամ մասնակցեց այս մարտարվեստի Եվրոպայի առաջնությանը, որը կայացել է Ռումինիայում: Քանի որ նա հանդիսանում էր աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնը, հենց նա էր այս մրցումների գլխավոր ֆավորիտը:

Մեկ շաբաթում 1,3 միլիոն ԱՄՆ դոլար
ՍՊՈՐՏ

Մեկ շաբաթում 1,3 միլիոն ԱՄՆ դոլար

«Բարսելոնա» ակումբի  եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին աշխարհում առաջին ֆուտբոլիստն է, որի մեկշաբաթյա աշխատավարձը կկազմի 1,3 միլիոն ԱՄՆ դոլար: Իսկ ահա Կրիշտիանու Ռոնալդուն երեք անգամ քիչ է վաստակում, ընդամենը՝ 470 հազար ԱՄՆ դոլար…

Ռոնալդուի մեկ հրապարակումը արժե 400 հազար դոլար
ՍՊՈՐՏ

Ռոնալդուի մեկ հրապարակումը արժե 400 հազար դոլար

Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» 32-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստ Ռոնալդուի գովազդային մեկ հրապարակման արժեքը: Hopper ընկերության հետզոտությունների համաձայն, «Ինսթագրամում» գովազդային մեկ հրապարակման համար ստացած 400 հազար դոլարով Քրիշտիանու Ռոնալդուն զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Ի դեպ, ֆուտբոլիստի էջի հետեւորդների թիվը գերազանցում է 106 միլիոնը:

Ավանդական կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահի այցը Գյումրի
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Ավանդական կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահի այցը Գյումրի

Գյումրու թիվ 30 դպրոցի մարզադահլիճում մեծահասակ, պատանի ու դեռահաս սաների հետ եզակի սեմինար պարապմունք անցկացրեց ավանդական կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 8-րդ դան որակավորում ունեցող, ազգությամբ լեհ Վլադիմիր Կվիչինսկին: Նա չթաքցրեց իր բավարարվածությունը երեխաների հետ շփվելիս ու ընդգծեց, որ մեծ էներգիա է ստացել սեմինարների ընթացքում: Ի դեպ, սա 4-րդ սեմինար պարապմունքն էր Հայաստանում…