Գյումրու բյուջեից փողը գնաց Սեւան
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Գյումրու բյուջեից փողը գնաց Սեւան

Բայց, այնուամենայնիվ, հարց առաջացավ. բանն այն է, որ նախորդ տարիներին այս միջոցառման համար ձեռք բերված տորթերը Գյումրիում գործող արտադրամասից էր, ասել կուզի, ֆինանսական շրջանառությունը մնում էր մեր քաղաքում: Իսկ  այս տարի հայտարարված մրցույթին չէր մասնակցել մարզային և ոչ մի արտադրող: Բացի այդ, բազմաթիվ կանանց կարծիքով, ովքեր օգտվել էին թե նախկին տարիների, թե այս տարվա տորթերից, «Անուշարանի» տորթերն անհամեմատ համեղ էին…

Սամվել Սեւադա. «Սիրուն Սուրիկը»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Սամվել Սեւադա. «Սիրուն Սուրիկը»

Շենքի ժողովուրդը նրան էդպես էր անվանում, որովհետև սիրուն տղամարդ էր, ու ինքն էլ գիտեր, որ իր մասին խոսելիս հենց էդպես էլ ասում են՝ «Սիրուն Սուրիկ»: Տաքսի էր քշում և իր մեքենան էլ միշտ սիրուն, պլպլան, իր նման կոկիկ:

Նա նախ հաղթեց իրեն, ապա նոր` մրցակիցներին
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Նա նախ հաղթեց իրեն, ապա նոր` մրցակիցներին

«Արթուրը» վավերագրական ֆիլմ է, այն ներկայացնում է մարզաշխարհին հայտնի, միջազգային հեղինակություն ու համբավ վայելող, հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անցած մարզական ուղին: Ֆիլմը պատմում է նրա բնավորության, նվիրվածության, քրտնաջան աշխատանքի, կամքի դրսևորման մասին: Ֆիլմում Արթուրի մասին խոսում, մեկնաբանում են մարզիչները, մրցակիցները:

Հնդկականը Գյումրիում կամ՝ «Լոֆթը» «Մերաջուպա» էր պարում
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Հնդկականը Գյումրիում կամ՝ «Լոֆթը» «Մերաջուպա» էր պարում

Մարտի 2-ին Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ, Գյումրու «Լոֆթը» և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն կազմակերպել էին «Հնդկական օր Լոֆթում» միջոցառումը: Քանի որ այս տարի լրանում է Մահաթմա Գանդիի 150-ամյակը, ապա այս հոբելյանի շրջանակում ամբողջ աշխարհում անցկացվում են բազմաթիվ հնդկական միջոցառումներ: Ինչպես և ենթադրելի էր, միջոցառումն հագեցած էր հարուստ գուներանգներով, համեղ ուտեստներով և, իհարկե, հնդկական ազգային պարերով…

«Գործ տվող» հասկացությունը պետք է հանենք մեր մեջից
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Գործ տվող» հասկացությունը պետք է հանենք մեր մեջից

Շիրակի մարզում կոռուպցիոն հանցագործությունների գրանցման և բացահայտման աճ է գրանցվել։ Ըստ դատախազի, 2017-ին հարուցվել էր 43 քր.գործ, իսկ 2018-ին՝ 138 քր.գործ (աճ շուրջ 650 տոկոսով): Դատի են տրվել 9 անձ: Պատրաստվում են ևս մի քանիսին դատի տալ: Կոնկրետ հարուցված քրեական գործերով վնասի չափը կազմել է 48 միլիոն 600 հազար դրամ, որից վերականգնվել է 46 միլիոն 700 հազար

Բարերար. «Հեչ, նոր մի ընտանիքի համար էլ տուն էինք գնել, տեղափոխեցինք»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բարերար. «Հեչ, նոր մի ընտանիքի համար էլ տուն էինք գնել, տեղափոխեցինք»

Շվեյցարական «Ջերմոլիո» բարեգործական ասոցիացիայի նախագահ Թերեզա Մխիթարյանը պարգևատրվեց Գյումրի համայնքի «Ոսկե հուշամեդալով»՝ տարիներ շարունակ Հայաստանում, մասնավորապես՝ Գյումրիում իրականացրած բարեգործությունների համար: Ինչպես քաղաքապետ Ս.Բալասանյանը նշեց. «Այս տարիների ընթացքում շուրջ 50 տնակից ընդհանուր 320 անօթևանների բնակարաններով է ապահովել այս բարերարը: Ու ընթացքում իր ուշադրության ներքո պահել, թե մարդիկ ինչպես են ապրում, ինչ ապրելակերպ ունեն, երբ տնակից տեղափոխվել են բնակարան…»:

«ՏՏ՝ բիզնեսի համար, ՏՏ՝ կրթության համար».  ստորագրվեցին համագործակցության հուշագրեր 
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ՏՏ՝ բիզնեսի համար, ՏՏ՝ կրթության համար». ստորագրվեցին համագործակցության հուշագրեր 

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների դահլիճում տեղի ունեցավ «Բրեյն Ֆորս» ընկերության՝ «ՏՏ բիզնեսի համար, ՏՏ կրթության համար» կրթական զարգացման ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում համագործակցության հուշագրեր ստորագրվեցին Շիրակի Պետական Համալսարանի, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Շիրակի Տարածաշրջանային Պետական Քոլեջի տնօրենների հետ։

Հրամանին չենթարկվելու իրավունք չունեին
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրամանին չենթարկվելու իրավունք չունեին

Սովետական Միության տարիներին Աֆղանական պատերազմի մասնակիցները՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ հավասար, օգտվում էին պետական աջակցությունից և այլ առավելություններից: Սակայն Հայաստանի անկախացման տարիներին զուգահեռ, մաշվեց աֆղանական պատերազմի մասնակիցների նկատմամբ հատուկ վերաբերմունքը, այն մնաց միայն հասարակական կազմակերպությունների և նվիրյալների ուշադրության դաշտում:

«Հարսանիք թիկունքում»-ը բռնեց քննությունը սփյուռքում
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Հարսանիք թիկունքում»-ը բռնեց քննությունը սփյուռքում

«Մեր հայրենակիցներն ասում էին, թե հայաստանյան արտիստները միշտ եկել, ամերիկաներ հասել, ծիծաղի, հումորի ներկայացումներ են բերել, և իրենք էլ, այո, ծիծաղել են, բայց որ այսպես՝ հուզվելու, միասին լացելու պիտի գային՝ ներկայացման, որտեղ շատերը դերերի մեջ իրենց են պատկերացրել, այ սա է, որ ներկայացումն հստակ իր խոսքն է փոխանցել հանդիսատեսին, որ պետք է ապրենք, միահամուռ լինենք ու չկոտրվենք»