Այս տարվա ձմեռը համեմատաբար մեղմ էր, ասել է, թե ձմեռն իր խիստ շնչով չանհանգստացրեց մարդկանց, տան ջերմությունն ապահովելու համար` ինչ գնով էլ լինի, չդրդեց վնաս հասցնել բնությանը: Մյուս կողմից, վառելափայտի զանգվածային վաճառք չնկատվեց քաղաքում, բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր էր իմանալ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանից, թե Գյումրիում գրանցվեցի՞ն արդյոք ապօրինի ծառահատումների դեպքեր…
«Մարզում բժիշկների խիստ կարիք ունենք»
Հարցազրույց Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ ՄԵՍՐՈՊ ԲԶՆՈՒՆՈՒ հետ:
Գյումրին որպես Եվրասիական շուկան սպասարկելու կենտրոն է հանդես գալու
«Ծրագրի նպատակն է՝ ստեղծել ազատ տնտեսական գոտի այն խոշոր ցանցային ընկերությունների համար, հիմնականում լոգիստիկ գործունեություն իրականացնող, որոնք զբաղվում են էլեկտրոնային առևտրով, ինչպես, օրինակ՝ «amazon», «ebay» կամ զբաղվում են օդային փոխադրումներով, նաև ընկերություններ, որոնք իրականացնում են դեղերի փաթեթավորում, կենցաղային կամ էլեկտրոնային սարքավորումների հավաքում: Իսկ այս ընկերություններն ունեն ֆիլիալներ աշխարհի տարբեր երկրներում, և իրենց կենտրոնների միջոցով սպասարկում են իրականացնում տվյալ տարածաշրջանում: Գյումրին Հայաստանում որպես Եվրասիական շուկան սպասարկելու կենտրոն է հանդես գալու»…
Փլուզում կիսաքանդ վթարային շենքում
Մեր այցելության պահին նկատելի էր, որ շենքի մի հատվածն ամբողջովին փլուզվել է: Շենքի փլուզված մասի ձախակողմյան հատվածում՝ պատի վրա, երևում էր բավական մեծ ճաք, այստեղից էլ պարզ է դառնում, որ մոտ ժամանակներում կրկին փլուզումներ կարող են տեղի ունենալ:
«Էնքան աշխատանք է լինելու, որ շինարարի պակաս ենք ունենալու»
«Ըստ ծրագրերի, Գյումրին այս տարի կվերածվի շինհրապարակի»,-շեշտեց քաղաքապետը, ապա խնդրեց գյումրեցիներին համբերատար լինել, քանի որ բավական անհանգստություններ կպատճառվեն, փողոցները կքանդվեն, ցեխ ու փոշի կլինի, բայց վերականգնելու նախապայմանով: Ավելացրեց, որ «Մուշ-2» թաղամասում սեփական ուժերով նոր խաղահրապարակ պետք է կառուցեն, որ կառավարությունը և Տարածքային կառավարման նախարարությունը պատրաստակամություն են հայտնել տարբեր ուղղություններով համագործակցելու, մասնակցություն ունենալու:
«Գյումրին վերածվում է տեխնոքաղաքի»
Լուկաս Վալերյան լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Գյումրիի հետ համագործակցության մեկնարկի մասին՝ համաձայն որի, «Blue Idea» ընկերությունը կհավաքագրի և կփոխանցի լեհական ՏՏ ընկերությունների պատվերները Գյումրիի ՏՏ մասնագետներին ու ստարտափե
«Ի՞նչ թատրոն` էդ հոպարը ղասաբ է, ոչ թե դերասան»
Հարցազրույց Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան ՖՐՈՒՆԶԻԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ հետ:
«Անասնաֆերման» էքսպերիմենտալ ընթերցմամբ
Արտուշ Միքայելյանը սովորում է ԵԿԹՊԻ Գյումրու մասնաճյուղի երրորդ կուրսում: Երբ էքսպերիմենտալ արվեստանոցի իր ղեկավարին՝ Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանին, ապագա ռեժիսորն հայտնեց, որ ցանկանում է Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» վիպակի մոտիվներով նախադիպլոմային ներկայացում բեմադրել, վերջինս զարմացավ ու անմիջապես հարցրեց, թե հեշտ չէ՞ր լինի փոքրիշատե դյուրին գործ բեմադրել…
«Մի պահ լճացար, այլեւս չես հասցնի»
Հարցազրույց «Գյումրու Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցի» գլխավոր տնօրեն ԱՇՈՏ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻ հետ:
Գյումրու ռեստորանի տարածքում տղամարդու և կնոջ դիակներ են գտել
Փետրվարի 9-ին` ժամը 11:00-ի սահմանում, Գյումրու Մարմաշեն խճուղում գտնվող «Գարուն» ռեստորանային համալիրի տարածքում տղամարդու և կնոջ դիակներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։