«Ելք» դաշինքն առաջարկում է անվանափոխել մայրաքաղաքի բոլշևիկյան ժամանակաշրջանի հետ առնչություն ունեցող անուններ կրող փողոցները: «Ելքի» կողմից այս հարցի բարձրացումը դժվար է պոպուլիստականից հեռու համարել…
Ամուսնանալ` մեր երազած երկիրն ունենալու պայմանո՞վ
Հիշու՞մ եք «Տղամարդիկ» ֆիլմում ընկերներն ուզում էին նշանել խենթի պես սիրահարված իրենց «ամլիկ գառի» նման ընկերոջը, բայց ինչ հնար կիրառում էին, միայն ծիծաղաշարժ իրավիճակների մեջ էին ընկնում` չէր հաջողվում իրագործել փափագը: Ֆիլմը կատակերգական էր և նկարահանված էր այդ ժանրի սովետական ավանդական ոճով: Հիմա սովետը չկա ու բնավ միջին տարիքը գերազանցած տղամարդկանց խնդիրներն առնչություն չունեն կատակերգական ժանրի հետ…
Կանացի տարօրինակություններ, որոնք զայրացնում են տղամարդկանց
Եթե կարծում եք, թե տղամարդկանց միավորում է խմիչքը, ֆուտբոլը կամ, ասենք, հայհոյելով խոսելը, ապա չարաչար սխալվում եք: Նրանց մտերմացնում է նաեւ կանացի տարօրինակությունների մասին ընկերական շրջապատում կիսվելն ու քննարկումները: Ահա մի քանի կանացի տարօրինակություններ, որոնք զայրացնում են տղամարդկանց…
Վահրամ Թոքմաջյան. «Հայաստանում սեպտեմբերի մեկը տոն չէ»
Հայաստանում սեպտեմբերի մեկը տոն չէ, քանի դեռ.
-Ուսուցիչները սոցիալապես ամենախոցելի և հնազանդ խավն են:
-Երեխաներին բոլշևիկյան ավանդույթներով համազգեստներ են հագցնում տնօրենուհու ճաշակով…
Հոլիվուդի գյումրեցի կինոռեժիսորը
Սկսեցին հարցեր տալ՝ ի՞նչ ես սիրում, ասի՝ մաթեմատիկա, գրականությունից ո՞նց ես, ասի՝ վատ չեմ: Հարցրին՝ ո՞ւմ ստեղծագործությունը անգիր կհիշես, ասացի՝ Գումիլյովին եմ սիրում… Այդպես ինձ իրենց «ցանցը գցեցին»… Ինքնաբերաբար և՛ արտասանեցի, և՛ արձակ կարդացի, անգամ երգեցի, պարեցի: Իրենք իրենց ուզած քննությունն ինձանից վերցրեցին: Երբ հայտնեցին, որ քննությունը հանձնել եմ, ես լուրջ շոկի մեջ ընկա…
22 տարի անց
Վերջին՝ որոշիչ մենամարտում մեզ դիմակայում էր հանրահայտ Ալեքսանդր Դրուզի թիմը, որի հովանավորներն էին ճապոնական «Ֆուջին» և գարեջրի «Բալթիկա» ընկերությունը, իսկ մեր հովանավորը՝ Բարձրյալն էր: Եվ, ինչպես Արան հետո ասեց, այդ օրը Աստված հայ էր, համ էլ՝ լեննականցի: Եզրափակչից րոպեներ առաջ ես դեռ զբաղվում էի հետադարձ տոմսերի հարցով և հեռուստաստուդիա եկա գրեթե վերջին վայրկյանին…
Մեր ինքնության գովազդը Սփյուռքում
Երևի փոքր-ինչ այս սոցիալական տեսակը ներկայացնողներին ճանաչելու համար ճիշտ կլիներ, եթե մեր իշխանավորներն անճանաչելիորեն հանդերձավորվեին, քաղաք դուրս գային ու տեսնեին, թե ժողովրդի զգալի մասն ինչպես է գոյատևում: Չէ՞ որ համբերությունը առաձգական չէ և անվերջ երկար չի կարող ձգվել: Ու Հայոց ոստանը լքողների շարքերն արդեն կսկսեին անվերջության կարգով ձգվել…
Ծիծաղի «հունձքը» մեր տեսադաշտում
Ինձ թվում է, թե մեր` գյումրեցիներիս հումորը պայմանավորված չէ տրամադրվածությունից: Այն նույնիսկ իրավիճակային էլ չես անվանի, ուղղակի դա մեր մտքի և խոսքի «համեմունքն» է, ու շատերս անգամ չենք գիտակցում, թե ո՞րն է մեր խոսքի մեջ ծիծաղելին: Անգամ առանձնակի կարևորություն չենք տալիս դրան և չենք էլ մտածում, որ մեր խոսքում ինչ-որ բան ուրիշների համար ծիծաղելի «նոտայով» է հնչում…
Կիբերսեքսի որոգայթում
Մասնագետները պատմում են նաև, որ շատ ընտանիքներում, որտեղ ամուսիններն օգտվում են համացանցից, ստեղծվել է անվստահության մթնոլորտ: Դա հենց կիբերսեքսի հետևանքն է, ուստի խորհուրդ է տրվում` որքան հնարավոր է շուտ ազատվել այդ կախվածությունից, քանի դեռ ամեն ինչ չի խորացել…
Մեր ձեռքերին մնացել է միայն գեղեցիկ ամպագույն գրքույկները
Հարգելի կառավարող այրեր, խորհրդականներ, ԱԺ պատգամավորներ, վերանայեք ձեր որոշումները թե՛ նյութական, թե՛ իրավաբանական, թե՛ բարոյական տեսանկյուններից: Թողեք մարդիկ անխռով, խաղաղված հեռանան աշխարհից…