Նոր էքսպոզիցիա՝ նոր լուծումներով
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Նոր էքսպոզիցիա՝ նոր լուծումներով

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ներկայացրեց համայնքային ենթակայության տակ գտնվող թանգարանների զարգացման համալիր ծրագրի ուղենիշ կետերը՝ հարմարավետ, փոփոխվող, սովորեցնող, ճանաչելի և փնտրված, նաև հավելեց. «Շնչող թանգարաններ» ենք ուզում ունենալ և այնպես է ստացվել, որ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն» առաջինն է կարողացել տեղայնացնել մուլտիմեդիա գործիքների օգտագործումը և կարողացել է գիտական բաղադրիչը պատկերասրահին զուգահեռ համադրել: Դա է պատճառը, որ սկսում ենք այս պատկերասրահից:

Հնդկականը Գյումրիում կամ՝ «Լոֆթը» «Մերաջուպա» էր պարում
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Հնդկականը Գյումրիում կամ՝ «Լոֆթը» «Մերաջուպա» էր պարում

Մարտի 2-ին Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ, Գյումրու «Լոֆթը» և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն կազմակերպել էին «Հնդկական օր Լոֆթում» միջոցառումը: Քանի որ այս տարի լրանում է Մահաթմա Գանդիի 150-ամյակը, ապա այս հոբելյանի շրջանակում ամբողջ աշխարհում անցկացվում են բազմաթիվ հնդկական միջոցառումներ: Ինչպես և ենթադրելի էր, միջոցառումն հագեցած էր հարուստ գուներանգներով, համեղ ուտեստներով և, իհարկե, հնդկական ազգային պարերով…

«Հարսանիք թիկունքում»-ը բռնեց քննությունը սփյուռքում
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Հարսանիք թիկունքում»-ը բռնեց քննությունը սփյուռքում

«Մեր հայրենակիցներն ասում էին, թե հայաստանյան արտիստները միշտ եկել, ամերիկաներ հասել, ծիծաղի, հումորի ներկայացումներ են բերել, և իրենք էլ, այո, ծիծաղել են, բայց որ այսպես՝ հուզվելու, միասին լացելու պիտի գային՝ ներկայացման, որտեղ շատերը դերերի մեջ իրենց են պատկերացրել, այ սա է, որ ներկայացումն հստակ իր խոսքն է փոխանցել հանդիսատեսին, որ պետք է ապրենք, միահամուռ լինենք ու չկոտրվենք»