Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ եւ համատեղ գնահատմամբ՝ այսօր որոշում է կայացվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
ԿԸՀ. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակացույցը
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից, այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստում։