30 տարի առաջ Արցախյան ազատագրական պայքարը հանրային դետոնատորի դեր կատարեց ոչ միայն Հայաստանում, այլև նախկին ԽՍՀՄ տարածքում: Թերևս, Խորհրդային Միությունում առաջին անգամ էր, որ հանրապետական ընդվզումը չկարողացան կառավարել քաղաքական ետկուլիսային դիրիժորական փայտիկով:
«Հարեւանի խորհուրդ տված» դեղատոմսը այլեւս չի անցնի
Մարտի 1-ից ուժի մեջ մտավ կառավարության 1402-Ն որոշումը, որով սահմանվում են դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բացթողնելու կարգը։ Մարտի 1-ից դեղերի մի մասը հնարավոր կլինի գնել առանց դեղատոմսի, մյուս մասը դեղատոմսերով։ Հետաքրքիր էր իմանալ Շիրակի մարզի առողջապահության և սոցիալական վարչության պետ՝ ՄԵՍՐՈՊ ԲԶՆՈՒՆՈՒ կարծիքն այս առումով:
Ակնաբուժությունը պետպատվերից հանված չէ
«Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արտյոմ Դիլանյանն ահազանգել է «Շրջապատին», որ իր աչքը կուրությունից փրկելու համար իրեն ֆինանսական միջոցներ են հարկավոր: Ըստ նրա, մի աչքը 3 տոկոս տեսողություն ունի: Տեսողության այս չնչին տոկոսն հնարավոր է պահպանել Երևանի «Մալայանի անվան ակնաբուժական» կենտրոնի» միջամտության շնորհիվ:
Գյուղատնտեսության համար հաջող տարի չէր, իսկ ձեռքբերումների առումով՝ լավ էր
Զարգացման ծրագրերից մարզպետը նշեց կառավարությանը ներկայացված 15 ծրագրերից ընտրված և ֆինանսավորված 3-ի մասին: Մեկը պետության անմիջական ֆինանսավորմամբ՝ (100 մլն դրամ արժողությամբ) Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնի՝ նախկին Տեքստիլագործների ակումբի վերանորոգման մասին է: Մյուսը՝ «Բասենի Գովք» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած և հավանության արժանացած՝ նախկին «Շիրակ» հյուրանոցի տարածքում «Բասենի հյուրանոցային համալիրի և առևտրի կենտրոնի կառուցում» ներդրումային ծրագիրն է…
Եթե տեղումներ չլինեն, մարդկային գործոնն անզոր է որեւէ բան փոխել
Հարցազրույց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
Կոռուպցիոն երեւույթների դեմ` հետեւողական եւ անզիջում պայքար
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է հանցագործությունների 1332 դեպք, որը նախորդ տարվա 1087 դեպքերի համեմատությամբ, խոսում է դրանց աճի մասին…
Աշխատաշուկայում մասնագետների պահանջարկ կա
Հարցազրույց Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար ԱՄԱԼՅԱ ԱԴԱՄՅԱՆԻ հետ:
Վարկով վարկ փակելով հայտնվել ենք բանկերի ճահիճում
Շիրակի մարզում դժվար է գտնել գոնե մեկ ընտանիք, որը չունի մի քանի տեսակի վարկեր` տարբեր վարկային կազմակերպություններում ու բանկերում: Պարտքերը տարեց տարի նվազելու փոխարեն սրընթաց աճում են:
Երբեմն, երբ նայում եմ հայելուն, դա ավելի է խորացնում իմ մենությունը
Ծննդյանս օրվա երեկոն թվում էր պիտի ավարտվեր գինարբուքով: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ վաղուց է, ինչ գինով դարդերը մոռանալու կենսակերպին վերջ եմ տվել: Անարդյունք է: Գինով հնարավոր չէ դարդերը «սպանել», ինքն իրեն՝ այո՛, բայց դարդերը՝ ո՛չ: Երբ նույնիսկ հյուրերը դեռ չէին գնացել, ես դիմեցի ինքնախարազանման՝ հերթական անգամ ինքս ինձ բարոյապես ոչնչացնելու համար:
Սահմաններն անառիկ պահելու հույսը նրանց վրա է դրված
Հետաքրքիր էր Շիրակի մարզի զինկոմիսարից տեղեկանալ, թե երիտասարդությունն այսօր ինչպիսի՞ տրամադրությամբ է գալիս զինկոմիսարիատ` հայոց բանակում ծառայելու և իր պարտավորությունը կատարելու, եթե սովորաբար դրանից խուսափելու ցանկություն ունեցողների թիվը չբացառենք: