Հավատացեք, ինձանից դերասան կստացվի
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Հավատացեք, ինձանից դերասան կստացվի

Մհեր Մկրտչյանը կարծում էր, որ դերասանն ունիվերսալ պետք է լինի, կարողանա վերամարմնավորել այն, ինչը կա յուրաքանչյուր մարդու մեջ՝ թե՛ կոմիկականը, թե՛ ողբերգականը: Ըստ նրա, ժանրային առանձնահատկություններից որևէ մեկում թերացումը, ինքնին, խոսում է դերասանական շնորհի պակասի մասին:…

«Ցուցադրական փողկապը դարձել է մտավորական-փոխակերպուկի խորհրդանիշ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Ցուցադրական փողկապը դարձել է մտավորական-փոխակերպուկի խորհրդանիշ»

Էմինի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ ունի Քաջ Նազարի նախկինում հեքիաթային, բայց ներկայում` միանգամայն իրատես կերպարը: «Ես սիրում եմ մի քիչ քաղաքական ենթատեքստ ներմուծել իմ գործերում: Ընդունված է ասել` քաղաքական «աստառ» եմ տալիս իմ ստեղծագործություններին: Ամեն մարդ տեսնում է այն ինքնովի: Ես անուններ չեմ շեշտադրում` թողնում եմ դիտողի պատկերացմանը»…

Ավանդական կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահի այցը Գյումրի
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Ավանդական կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահի այցը Գյումրի

Գյումրու թիվ 30 դպրոցի մարզադահլիճում մեծահասակ, պատանի ու դեռահաս սաների հետ եզակի սեմինար պարապմունք անցկացրեց ավանդական կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 8-րդ դան որակավորում ունեցող, ազգությամբ լեհ Վլադիմիր Կվիչինսկին: Նա չթաքցրեց իր բավարարվածությունը երեխաների հետ շփվելիս ու ընդգծեց, որ մեծ էներգիա է ստացել սեմինարների ընթացքում: Ի դեպ, սա 4-րդ սեմինար պարապմունքն էր Հայաստանում…

Բալասանյանների գերդաստանը
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Բալասանյանների գերդաստանը

Բալասանյանների տոհմը մեկն է այն հարյուրավորներից, որ 19-րդ դարում Կարսից ներգաղթել են Գյումրի, հաստատվել ներկայիս Հաղթանակի պողոտայի մերձակա թաղամասում և, ինչպես ասում են, դարձել տոհմիկ գյումրեցիներ: Բալասանյանները զբաղվել են Սարիղամիշի փայտի ներկրմամբ, մշակմամբ և վաճառքով, խանութներ են ունեցել նախկին ռուսական 2-րդ դպրոցի տարածքում: Այն ժամանակ քաղաքում հայտնի փոթրադչիկ Բալասանյաններից մեկը Մկրտիչն է եղել: 1903 թվականին կառուցված Պուշկինի 51 տանն այժմ էլ նրա թոռը՝ Լյովա Բալասանյանն է ապրում իր ընտանիքով…

Եղշատովների գերդաստանը
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Եղշատովների գերդաստանը

Իսկ ահա Մկրտիչի ավագ եղբայրները՝ Միքայելն ու Կարապետը, մաուզերիստներ են եղել, ցարական բանակի սպաներ: Երբ Գյումրեցի կանայք Գևոր աղի «օբշի» բաղնիքն էին գնում, նրանք էին ուղեկցում ֆայտոնները, մեկը՝ մի, մյուսը՝ երկրորդ ֆայտոնի ոտնակին կանգնած: Ուղեկցում էին, որպեսզի հանկարծ կանանց զարդն ու զարդարանքը թալանող չլինի: Լողանալուց հետո էլ ֆայտոնները նույն «անձնակազմով» ետ են դարձել…

Գյումրու նախկին հիվանդանոցների կարգավիճակը
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Գյումրու նախկին հիվանդանոցների կարգավիճակը

Դեռևս ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն»-ի ստեղծման նպատակով նախատեսվեց միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր և Սեդրակ Խաչատրյանի (Գյուլբենկյանի) անվան վիրաբուժական հիվանդանոցների վիրաբուժական ու թերապևտիկ բնույթի ծառայությունները: Այժմ ի՞նչ կարգավիճակ ունեն նախկին Գյուլբենկյանի անվան վիրաբուժական և Շիրակի մարզային հիվանդանոցների մասնաշենքերը, արդյո՞ք դրանք որևէ մեկին պատկանում են:

Սամվել Բալասանյան. «Գումարը կա, հասած է արդեն»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Սամվել Բալասանյան. «Գումարը կա, հասած է արդեն»

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահեցնում է, որ 23,8 միլիոն եվրոյի ճանապարհաշինական ծրագրի իրականացումը կսկսվի այս տարվա հոկտեմբերին՝ Գերցեն կամ Կոմիտաս փողոցների հնարավոր ասֆալտապատումով, բայց հիմնական աշխատանքները տեղի կունենան 2018 թվականին:

40 համարի ավտոբուսային երթուղին այլեւս չի շահագործվելու
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

40 համարի ավտոբուսային երթուղին այլեւս չի շահագործվելու

Մի քանի անգամ զգուշացրել են, որ մեքենաները աշխատում են խափանումներով: Դիմում ներկայացրեցին՝ մայիսի 30-ին երթուղուց հրաժարվելու: Օրենքով սահմանված կարգով, երթուղուց հրաժարվելու դեպքում, 45 օր շուտ պետք է զգուշացնեն: Հունիսի 1-ին  հայտարարվել է նոր մրցույթ: Բայց, եթե մինչև հուլիս 15-ը որևէ նոր կազմակերպություն չմասնակցի մրցույթին, նոր կարող ենք լուծել պայմանագիրը: Մենք ընկերությանն առաջարկել ենք նոր մեքենաներ ներմուծել»,- «Շրջապատին» փոխանցեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը: