20 տարի անց
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՄՇԱԿՈՒՅԹ

20 տարի անց

Հարցազրույցը տպագրվել է 2015 թվականին, «Շրջապատի» 580, 581 համարներում

1975 թվականի սեպտեմբերին երջանկահիշատակ Վլադիմիր Վորոշիլովը «աշխարհ բերեց» իր հրաշամանուկին ու անունը դրեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»: 1990 թվականին Վորոշիլովը հասկանալով, որ ինտելեկտուալների շարժումը կարիք ունի ընդլայնվելու, հնարեց իր երկրորդ «զավակին» ու անունը դրեց «Բրեյն-ռինգ», ինչը կարելի է թարգմանել որպես «Ուղեղամարտ»: Հենց այդ «Ուղեղամարտի» մոսկովյան եզրափակիչ մրցաշարում Գյումրիի «Արամազդ» ակումբի սաները 1994, 1995 թթ. դարձան փոխչեմպիոն և 1995-ին՝ ԱՊՀ չեմպիոն: Այդ՝ 1995 թվականի «պատմական» հաղթանակի 20-ամյակի առիթով, «Շրջապատը» խմբագրություն հրավիրեց ԱՇՈՏ ԳՈՄՑՅԱՆԻՆ, ով այդ տարիներին ղեկավարում էր «Արամազդ» ինտելեկտուալ խաղերի ակումբը ու, կարելի է ասել՝ Գյումրիի պատանի գիտակների այդ փայլուն հաջողությունների հեղինակն ու համահեղինակն է…

Ի պանծացումն վառ հիշատակի
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Ի պանծացումն վառ հիշատակի

«Գյումրու օր» տոնի հետ կապելով, Գյումրու բժշկական կենտրոնի ղեկավարությունը շտապում էր ավարտին հասցնել «Գյումրու ծննդատան» շենքի վերանորոգման աշխատանքները և հատկապես, ի պանծացումն Ֆելիքս Գրիգորյանի վառ հիշատակի՝ Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը՝ «Գյումրու ծննդատունը» անվանակոչել հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ, «Գյումրու երախտավոր», «Գյումրու պատվավոր քաղաքացի» Ֆելիքս Գրիգորյանի անունով ու նրա պատվին հուշատախտակ բացելը։

Բարի գալուստ Գյումրի. չվերթները վերսկսվել են
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Բարի գալուստ Գյումրի. չվերթները վերսկսվել են

Շինաշխատանքների իրականացման համար «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից ներդրվել է 7,5 մլն ԱՄՆ դոլար, որից 1,5 միլիոնը՝ ժամանման սրահի կառուցման, 6 միլիոն դոլարը՝ վազքուղու նորոգման համար: Ժամանման հին սրահի մակերեսը նախկինում 400քմ էր, այժմ՝ 870քմ: Տեղադրվել են անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և ուղեբեռի փոխադրման ժապավեն: Ժամանման նոր սրահը հնարավորություն է տալիս 1 ժամում սպասարկել 1 չվերթ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ավելին:

«Կառավարության ներդրած յուրաքանչյուր մեկ եվրոն կվերածվի 5 եվրո շահույթի», կամ՝ «քյաբա՞բ, թե՞ խորոված»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կառավարության ներդրած յուրաքանչյուր մեկ եվրոն կվերածվի 5 եվրո շահույթի», կամ՝ «քյաբա՞բ, թե՞ խորոված»

Գյումրիում էր Գերմանիայի Ֆալցի շրջանի խոհարարների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսիոնալ խոհարար ԿԱՐԼ ՀԱՅՆՑ ՎԵՍՏԵՆՀՈՖԵՐԸ, որն արդեն երկար տարիներ ուսումնական՝ «Սենյոր էքսպերտ սերվիս» ծրագրով շրջում է աշխարհով մեկ, և արդեն երկրորդ անգամ Գյումրիում էր: Պրոֆեսիոնալ խոհարարը «Շրջապատի» հետ կիսվեց իր ուսումնասիրություններով ու եզրահանգումներով (թարգմանությունն ապահովեց Ալեքսան Տեր-Մինասյանը):

Գյումրիում 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում է սպասվում
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Գյումրիում 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում է սպասվում

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Գյումրիում սպասվում են նոր խոշոր ներդրումներ։

Գյումրու երթուղային ցանցը նորացվում է
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Գյումրու երթուղային ցանցը նորացվում է

ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում (50-50% հարաբերակցությամբ) Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել 17 տեղանոց 63 նոր միկրոավտոբուս, որից 4-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար: