Ալեքպոլցու կենցաղում` նրանց տխրության և ուրախության պահերին, դուդուկահարների կատարումներն իրենց ուրույն տեղն ունեին, իսկ դուդուկահարները մշտապես հարգված էին երաժշտության բնագավառում:
Հավատացեք, ինձանից դերասան կստացվի
Մհեր Մկրտչյանը կարծում էր, որ դերասանն ունիվերսալ պետք է լինի, կարողանա վերամարմնավորել այն, ինչը կա յուրաքանչյուր մարդու մեջ՝ թե՛ կոմիկականը, թե՛ ողբերգականը: Ըստ նրա, ժանրային առանձնահատկություններից որևէ մեկում թերացումը, ինքնին, խոսում է դերասանական շնորհի պակասի մասին:…
«Ցուցադրական փողկապը դարձել է մտավորական-փոխակերպուկի խորհրդանիշ»
Էմինի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ ունի Քաջ Նազարի նախկինում հեքիաթային, բայց ներկայում` միանգամայն իրատես կերպարը: «Ես սիրում եմ մի քիչ քաղաքական ենթատեքստ ներմուծել իմ գործերում: Ընդունված է ասել` քաղաքական «աստառ» եմ տալիս իմ ստեղծագործություններին: Ամեն մարդ տեսնում է այն ինքնովի: Ես անուններ չեմ շեշտադրում` թողնում եմ դիտողի պատկերացմանը»…
Ավանդական կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահի այցը Գյումրի
Գյումրու թիվ 30 դպրոցի մարզադահլիճում մեծահասակ, պատանի ու դեռահաս սաների հետ եզակի սեմինար պարապմունք անցկացրեց ավանդական կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 8-րդ դան որակավորում ունեցող, ազգությամբ լեհ Վլադիմիր Կվիչինսկին: Նա չթաքցրեց իր բավարարվածությունը երեխաների հետ շփվելիս ու ընդգծեց, որ մեծ էներգիա է ստացել սեմինարների ընթացքում: Ի դեպ, սա 4-րդ սեմինար պարապմունքն էր Հայաստանում…
Բալասանյանների գերդաստանը
Բալասանյանների տոհմը մեկն է այն հարյուրավորներից, որ 19-րդ դարում Կարսից ներգաղթել են Գյումրի, հաստատվել ներկայիս Հաղթանակի պողոտայի մերձակա թաղամասում և, ինչպես ասում են, դարձել տոհմիկ գյումրեցիներ: Բալասանյանները զբաղվել են Սարիղամիշի փայտի ներկրմամբ, մշակմամբ և վաճառքով, խանութներ են ունեցել նախկին ռուսական 2-րդ դպրոցի տարածքում: Այն ժամանակ քաղաքում հայտնի փոթրադչիկ Բալասանյաններից մեկը Մկրտիչն է եղել: 1903 թվականին կառուցված Պուշկինի 51 տանն այժմ էլ նրա թոռը՝ Լյովա Բալասանյանն է ապրում իր ընտանիքով…
Եղշատովների գերդաստանը
Իսկ ահա Մկրտիչի ավագ եղբայրները՝ Միքայելն ու Կարապետը, մաուզերիստներ են եղել, ցարական բանակի սպաներ: Երբ Գյումրեցի կանայք Գևոր աղի «օբշի» բաղնիքն էին գնում, նրանք էին ուղեկցում ֆայտոնները, մեկը՝ մի, մյուսը՝ երկրորդ ֆայտոնի ոտնակին կանգնած: Ուղեկցում էին, որպեսզի հանկարծ կանանց զարդն ու զարդարանքը թալանող չլինի: Լողանալուց հետո էլ ֆայտոնները նույն «անձնակազմով» ետ են դարձել…
Գյումրու նախկին հիվանդանոցների կարգավիճակը
Դեռևս ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն»-ի ստեղծման նպատակով նախատեսվեց միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր և Սեդրակ Խաչատրյանի (Գյուլբենկյանի) անվան վիրաբուժական հիվանդանոցների վիրաբուժական ու թերապևտիկ բնույթի ծառայությունները: Այժմ ի՞նչ կարգավիճակ ունեն նախկին Գյուլբենկյանի անվան վիրաբուժական և Շիրակի մարզային հիվանդանոցների մասնաշենքերը, արդյո՞ք դրանք որևէ մեկին պատկանում են:
Սամվել Բալասանյան. «Գումարը կա, հասած է արդեն»
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահեցնում է, որ 23,8 միլիոն եվրոյի ճանապարհաշինական ծրագրի իրականացումը կսկսվի այս տարվա հոկտեմբերին՝ Գերցեն կամ Կոմիտաս փողոցների հնարավոր ասֆալտապատումով, բայց հիմնական աշխատանքները տեղի կունենան 2018 թվականին:
Հարցազրույց Գյումրիի հետ
Հապա՛, աչքի տակով անցկացրու ինքնաթիռներով ու ավտոբուսներով հեռացողների ցուցակները…