Երիտասարդ արվեստագետների համախմբմամբ՝ Գյումրում ստեղծվում ու իրացվում են կիրառական արվեստի ինքնատիպ նմուշներ՝ փայտե կախազարդեր, խեցեղեն, փայտի գեղարվեստական փորագրություններ: «Արվեստանոց» ընդհանուր անվամբ ապրանքանիշը մի խումբ երիտասարդների մտահղացումն է: Երիտասարդ Կարլեն Վարդերեսյանն «Արվեստանոցի» փայտյա նկարազարդ վզնոցների հեղինակն է: Սակայն նա ոչ միայն նկարում է, այլև սովորում ու դասավանդում, ակտիվ կենսակերպ վարում՝ ցուցահանդեսներ, լուսանկարչություն, թեթև ատլետիկա, բրեյկ-դանս և այլն:
«Էշ Մանուկենց» գերդաստանը
Ալեքպոլցի Մանուկ Սարգսյանն ապրել է Բոշի թաղում` ներկայիս Սայաթ-Նովա փողոցի մերձակայքում: Տոհմն իր օժանդակ անունը «ձեռք բերելու» համար «պարտական» է հենց նրան` տոհմի նահապետին: Իսկ պատմությունն այսպես է եղել. մի օր, վարուցան անելիս, հանկարծ լծկան եզը սատկել է: Դե, Մանուկն էլ, գործն առաջ տանելու համար, սատկած եզան փոխարեն էշին է լծել…
«Ժուլիկ» Հարութիկի գերդաստանը
Էրզրումից հայերի ամենամեծ ներգաղթը Գյումրի նկատվել է 1830 թվականին: Մեծ է հավանականությունը, որ կարնեցի Կարանյանները հենց այդ ժամանակ են եկել Գյումրի և հիմնվել այստեղ՝ դառնալով արդեն տոհմիկ գյումրեցիներ: Կարանյանների գերդաստանի մի մասը Սլաբոդկա թաղամասում է ապրել, մյուսը՝ ներկայիս Հաղթանակի պողոտային հարող տարածքում…
Ձուլագործ վարպետների միաձույլ գերդաստանը
Ասում են՝ երջանիկ է այն ընտանիքը, որ երջանիկ է տանը: Յուրաքանչյուր տուն, օջախ՝ գերդաստանը, ընտանիքը միավորելու հատկություն ունի: Եվ որքան հին է այդ տունը, այնքան անքակտելիորեն է կապված տվյալ գերդաստանի կենսագրության հետ…
Սոցիալական բնակարանները շահագործման կհանձնվեն օգոստոսի վերջին
Համայնքային սեփականության բնակարանների կառուցման համար ծախսվել է մոտ 78 մլն դրամ, որից 3.6 միլիոնը քաղաքապետարանն է ներդրել, մնացածը՝ բարեգործական հիմնադրամը: Բնակարանների շահառուներն ընտրվելու են վիճակահանությամբ. նրանք լինելու են տնակներում բնակվող հաշմանդամ և միայնակ ծերեր, իսկ մեկ 3 սենյականոց բնակարանը տրվելու է բազմազավակ ընտանիքի:
Սամվել Բալասանյան. «Տեղին չէ խոսել կոռուպցիոն ռիսկերի մասին»
Հարցազրույց Գյումրու քաղաքապետ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:
Ամուսինը լքել է, քամին՝ քշել, քաղաքապետարանը՝ հրաժարվել
Ֆենյա Վարդանյանն իր երկու անչափահաս երեխաների հետ ապրում է ծանր սոցիալական պայմաններում: 30-ամյա մայրը` իր 8 և 11 տարեկան տղաների հետ բնակվում է Կարեն Դեմիրճյան 221 տնակային թաղամասի 264 տնակում…
Խողովակների անհայտ ճակատագիրը
Գյումրու Ռուսթավելի փողոցում, «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում նախատեսված շինարարական աշխատանքների շրջանակներում նորացվում են փողոցի խողովակաշարերը: Դրանց հաջորդելու են փողոցում գտնվող շենքերի և շինությունների հիմնանորոգումը…
«Բարութ խանա»
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս ստորգետնյա կառույցի մասին հիմա շատ քչերը գիտեն: Այն կառուցվել է դեռևս ցարական ժամանակներում և, ամենայն հավանականությամբ, ծառայել է որպես զինամթերքի պահեստ…
Բալասանյանն ասել է՝ մեր բալանսում չէ
Անձրեւային եղանակների մեկնարկին զուգահեռ Գյումրու Գործարանային 2ա հանրակացարանի շենքը, ինչպես միշտ, հայտնվել է անձրևաջրերի մեջ: 3-րդ աստիճանի վթարային աստիճան ունեցող չորս հարկանի կառույցը չունի տանիք: Անձրևաջրերը 4-րդ հարկից հասնում են 1-ին հարկ…