Անցած շաբաթ աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մինչ փոխվարչապետի այցին անդրադառնալը, նախ կուզենայի խոսել մի թեմայի շուրջ. ԶԼՄ-ներին տեղեկացվել էր, որ նրանք ներկա կգտնվեն միայն խորհրդակցության առաջին 10 րոպեներին, իսկ խորհրդակցությունից հետո փոխվարչապետն ասուլիսով հանդես կգա: Նախ՝այդպես էլ անհասկանալի է, թե ինչո՞ւ լրագրողները չպետք է ներկա գտնվեն խորհրդակցություններին…
«Իմ քայլը» դաշինքը 81%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 294 109 քվե կամ 81.06%, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը:
ԱՄՆ սենատորները հետաքրքրված են Գյումրու ՏՏ ոլորտով
«Մեր այցելության հիմնական նպատակը Հայաստանի IT և Hi-Tecհ ինդուստրիաների կապերի ամրապնդումն է, հետևաբար բոլոր անձինք ինչ-որ ձևով կապված են այդ ոլորտի հետ, և հատուկ ենք ընտրել այս մարդկանց, մեր այցելություններն հիմնականում այս ուղղությամբ ենք կազմակերպել: Եվ քանի որ Գյումրին Գլենդելի հետ քույր քաղաքներ են, նաև ունի տեխնոլոգիական կենտրոն, կփորձենք ձեզ հետ քննարկել, ինչպես նաև Տեխնոպարկում հանդիպումներ ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ` հասկանալու հնարավոր համագործակցության ուղղությունները»:
Համեցեք «Արեգակ» փուռ-սրճարան
Այս սրճարանը մտնելով, հենց առաջին պահից կզգաք հաճելի ու հանդարտ միջավայրի դրական ազդեցությունը, հոտառական զգայարանդ նրբորեն շոյվում է թարմ թխված հացաբուլկեղենի անուշաբույրով: Ցուցափեղկերի հետևում կոկիկ, բազմազան ու թարմ հացաբուլկեղենն ու թխվածքեղենն է ձգում, իսկ ավելի ձգողական է ցուցափեղկի հետևում կանգնած արև ճառագող ժպիտով քեզ նայող երիտասարդների՝ «Բարև Ձեզ: Ի՞նչ կկամենաք…»-ը:
ՏՏ՝ բիզնեսի համար, ՏՏ՝ կրթության համար
Սեպտեմբերի 14-ին Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ «Բրեյն Ֆորս» ընկերության կողմից մշակված «Տեղեկատվական տեխնոլոգիաներ` բիզնեսի համար, Տեղեկատվական տեխնոլոգիաներ` կրթության համար» ծրագրի շնորհանդեսը, որին ներկա էին Գյումրու մի շարք կրթական հաստատությունների ղեկավարներ, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ծրագրերի համակարգող Յուլիա Ստակյանը, Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսե
Բռնություն՝ քողարկված չարիք
Նա դեռահասության տարիներից երազկոտ էր, սիրում էր կյանքը, իր գյուղի զմրուխտափայլ բնությունը, երազանքին անձնատուր եղած ապրում էր հույսով ու հավատով: Պարմանուհին մեծացավ, թևակոխեց կյանքի նոր փուլ, հրաշալի ապագայի ակնկալիքով որոշեց բարձրագույն կրթություն ստանալ քաղաքում…
Կարկտահարությունը չի կարող բանջարեղենի ու հացահատիկի գների բարձրացման պատճառ հանդիսանալ
Օգոստոսին տեղի ունեցած կարկտահարությունը մեծ վնասներ էր հասցրել Շիրակի մարզի Ազատան, Մարալիկ, Սառնաղբյուր, Լեռնակերտ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Փոքր Մանթաշ համայնքների գյուղացիական տնտեսություններին: Վնասվել էին նաև գյուղացիների տնամերձներում ցանած բանջարաբոստանային կուլտուրաներն ու պտղատու այգիները:
«Մենք գուզենք աշխատինք, մեր տունը պահենք, սոված չմնանք»
Հսկիչները շարունակեցին պնդել իրենցն ու եկան այն եզրահանգման, որ այս ամենը Սամվել Բալասանյան-Վարդան Ղուկասյան անձնական շահերի բախում է. «Թող իրանց անձնականը քցեն երկրորդ պլան, թազա սկսենք, մենք գուզենք աշխատինք, մեր տունը պահենք, սոված չմնանք»,- մեկնաբանեցին բանախոսները: Հետո սկսեցին հաշվարկներ անել…
Վաղինակ Մկրտչյանը ծեծել է մարտի մեկի գործով անցնողներին
Ես իրենց տղավարի խնդրեցի, ասի՝ հայհոյանքը տղամարդու համար է, բայց հանկարծ չփորձեք ինձ սրբություն հայհոյել, պատասխանը կստանաք: Շիրակի մարզի էն ժամանակվա դատախազը՝ Դավիթ Սարգսյանը, ինձ հարց է տալիս՝ եթե դու սրբություն հարգող տղա ես, ասա, դու բեռնախցիկում տրուբա ու արմատուր բարձե՞լ ես:
Հարուցվել է քրեական գործ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, համաձայն որոնց ՀՊՏՀ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի լաբորանտը և ուսումնական մասի գլխավոր մասնագետը, համալսարանի նախկին ռեկտոր Ս. Դ.-ի հորդորով, 2014-2018 թվականներին տարբեր ժամանակահատվածներում ԲՈՒՀ-ի մի շարք ուսանողներից ուսումնական տարվա կիսամյակային և ավարտական քնություններին դրական գնահատականներ նշանակելու համար վերցրել են տարբեր չափի՝ 60 հազարից մինչև 130 հազար ՀՀ դրամ գումարներ և տվել ռեկտոր Ս.Դ.-ին: