Գարիկ Պապոյանը Գյումրիում հայտնի դարբիններ Պապոյանների («կալոսնիկենց») արհեստը շարունակող 6-րդ սերունդն է: Սլաբոդկա թաղամասում գտնվող դարբնոցը շուրջ 120 տարի նույն տեղում է, ուղղակի 88-ի երկրաշարժին խարխլվել էր, հետո վերականգնել են…
Բալասանյանների գերդաստանը
Բալասանյանների տոհմը մեկն է այն հարյուրավորներից, որ 19-րդ դարում Կարսից ներգաղթել են Գյումրի, հաստատվել ներկայիս Հաղթանակի պողոտայի մերձակա թաղամասում և, ինչպես ասում են, դարձել տոհմիկ գյումրեցիներ: Բալասանյանները զբաղվել են Սարիղամիշի փայտի ներկրմամբ, մշակմամբ և վաճառքով, խանութներ են ունեցել նախկին ռուսական 2-րդ դպրոցի տարածքում: Այն ժամանակ քաղաքում հայտնի փոթրադչիկ Բալասանյաններից մեկը Մկրտիչն է եղել: 1903 թվականին կառուցված Պուշկինի 51 տանն այժմ էլ նրա թոռը՝ Լյովա Բալասանյանն է ապրում իր ընտանիքով…
Եղշատովների գերդաստանը
Իսկ ահա Մկրտիչի ավագ եղբայրները՝ Միքայելն ու Կարապետը, մաուզերիստներ են եղել, ցարական բանակի սպաներ: Երբ Գյումրեցի կանայք Գևոր աղի «օբշի» բաղնիքն էին գնում, նրանք էին ուղեկցում ֆայտոնները, մեկը՝ մի, մյուսը՝ երկրորդ ֆայտոնի ոտնակին կանգնած: Ուղեկցում էին, որպեսզի հանկարծ կանանց զարդն ու զարդարանքը թալանող չլինի: Լողանալուց հետո էլ ֆայտոնները նույն «անձնակազմով» ետ են դարձել…
Ժեշտնջոնց դուքանը
— Գյումրվա լեզվով՝ ժեշտանջի կսեն, հմի դարձել է թիթեղագործ, բայց, դե ժեշտանջին լավ է, էլի… հնուց ժեշտանջի են ըսել,- ժպիտը դեմքին իրենց արհեստից է սկսում խոսել վարպետ Մկրտչի որդին՝ 66-ամյա Հրայր Մելքոնյանը՝ թիթեղի շփումից փայլող արհեստավորի ձեռքերը իրար սեղմելով:
«Էշ Մանուկենց» գերդաստանը
Ալեքպոլցի Մանուկ Սարգսյանն ապրել է Բոշի թաղում` ներկայիս Սայաթ-Նովա փողոցի մերձակայքում: Տոհմն իր օժանդակ անունը «ձեռք բերելու» համար «պարտական» է հենց նրան` տոհմի նահապետին: Իսկ պատմությունն այսպես է եղել. մի օր, վարուցան անելիս, հանկարծ լծկան եզը սատկել է: Դե, Մանուկն էլ, գործն առաջ տանելու համար, սատկած եզան փոխարեն էշին է լծել…
«Ժուլիկ» Հարութիկի գերդաստանը
Էրզրումից հայերի ամենամեծ ներգաղթը Գյումրի նկատվել է 1830 թվականին: Մեծ է հավանականությունը, որ կարնեցի Կարանյանները հենց այդ ժամանակ են եկել Գյումրի և հիմնվել այստեղ՝ դառնալով արդեն տոհմիկ գյումրեցիներ: Կարանյանների գերդաստանի մի մասը Սլաբոդկա թաղամասում է ապրել, մյուսը՝ ներկայիս Հաղթանակի պողոտային հարող տարածքում…
Ձուլագործ վարպետների միաձույլ գերդաստանը
Ասում են՝ երջանիկ է այն ընտանիքը, որ երջանիկ է տանը: Յուրաքանչյուր տուն, օջախ՝ գերդաստանը, ընտանիքը միավորելու հատկություն ունի: Եվ որքան հին է այդ տունը, այնքան անքակտելիորեն է կապված տվյալ գերդաստանի կենսագրության հետ…