Երբ խոսքեր չես ընտրում` որպես չարածիդ վկա
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Երբ խոսքեր չես ընտրում` որպես չարածիդ վկա

Լույս է տեսել մանկավարժ, գրող Հասմիկ Վարոսյանի «Մնա ափիս մեջ» բանաստեղծությունների և պատմվածքների անդրանիկ ժողովածուն: Բանաստեղծուհին, ով հաջորդ տարի նշելու է յոթանասունամյակը, ասում է, թե ինքն իր հանդեպ քննադատորեն է վերաբերվում և սեփական բանաստեղծություններին տրված շռայլ գնահատականներին վերապահումով է մոտենում. «Մտերիմներս էլ կհավաստեն, որ ես այնքան էլ բաց մարդ չեմ, անընդհատ ներամփոփված եմ իմ մեջ և իմ արժանիքներն ինքս չեմ ուզում գնահատել…»:

Հայկական մեծ քիթ ու լեննականցու մեծ բերան. ահա քեզի սիմվոլիկ արձան
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Հայկական մեծ քիթ ու լեննականցու մեծ բերան. ահա քեզի սիմվոլիկ արձան

«Օր տուրիստն էլ գա, իրան կտանին մոտը, կըսեն՝ աշե, ըսիգ մեր գենետիկ քիթն է, էս էլ, օր կըսեն լեննագանցիք մեծ բերան են, էդ մեծ բերանն է: Մե ուրիշ բանմ էլ կա. սովետմիության ժամանակ, աշխարհն օր առաջին անգամ իմացավ, թե բացի Մոսկվայից կա նաև Լենինական, ըդիկ 80 թվին էր ու Յուրի Վարդանյանի շնորհիվ էր: Ըսքան լեննագանցի չեմպիոն ունինք, օր աշխարհը չունի. Յուրիկին՝ շտանգով, Արթուրին՝ բառեցի տրիկոյով, բռասոկ էնելով, Էմմիյանին՝ թռնելով… է՞լ որն ըսեմ, ո՞րը մոռացա»:

Մեծ լվացք
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծ լվացք

Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում «անպատասխանատու» մարդիկ պարաններ էին կապել ծառերից ու իրենց «լվացքը» կախել: Ռիժկով փողոցում սովորականի պես ճեմող ու ամեն ինչ տեսած մարդկանց համար սա անսովոր երևույթ էր: Նրանք՝ առաջին տպավորությամբ, զարմացած, իսկ հետո նաև` հետաքրքրված, մոտեցել ու նայել էին, թե էդ ի՞նչ «լվացք» է, ո՞վ է հանդգնել այս կերպ վարվել քաղաքի բանուկ ճեմափողոցի հետ:…

Ամբողջ կյանքում մահվան հաշվեքարտը գրպանում պահպանած
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Ամբողջ կյանքում մահվան հաշվեքարտը գրպանում պահպանած

Դահլիճի հանդիսականներին Մեսսինգն առաջարկել է որևէ գրառում կատարել, իսկ նրանցից յուրաքանչյուրի զարկերակը շոշափելուց հետո, խոստացել բացահայտել գրության բովանդակությունը: Այդ տարիներին Լենինականում «Գեբելս» մականունով տաքսիստ է եղել: Նա հայտնի էր իր հայհոյական բառապաշարով: Մի խոսքով, բոլորը գիտեին, որ հայհոյախոս է Գեբելսը: Նա մոտեցել է Մեսսինգին ու թևը մեկնել նրան: Մեսսինգը շոշափել է նրա զարկերակն ու ասել. «Ինչպե՞ս չեք ամաչում, երիտասարդ»: «Գեբելսին» պարզ դարձավ, որ նա կռահել էր, թե ինչ է գրված թղթին: Իհարկե, այս անգամ էլ «Գեբելսի» երևակայությունը հայհոյանքից հեռու չէր գնացել…

Հուշերի «ծանրացող» բեռը
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուշերի «ծանրացող» բեռը

«Ելք» դաշինքն առաջարկում է անվանափոխել մայրաքաղաքի բոլշևիկյան ժամանակաշրջանի հետ առնչություն ունեցող անուններ կրող փողոցները: «Ելքի» կողմից այս հարցի բարձրացումը դժվար է պոպուլիստականից հեռու համարել…

Չռռացող կռիշով հանրակացարանի առօրյան
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Չռռացող կռիշով հանրակացարանի առօրյան

Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող նախկին ռադիոգործարանից, որպես անցյալի հուշ, փլատակներն են մնացել: Այն Լենինգրադի ռադիոգործարանի մասնաճյուղն էր և նախատեսված էր, որ աշխատելու են նաև ռուս մասնագետները, ուստի սրան կից կառուցվել էին նաև հանրակացարանային երկու մասնաշենք: Մինչդեռ, ինչպես ասում են, երկրաշարժն ի չիք դարձրեց գործարանի հետ կապված բոլոր ծրագրերը, դե, եղած-չեղածն էլ, ինչպես հարկն է թալանվեց, իսկ հանրակացարանները «հանպատրաստի» բնակելի տարածքներ դարձան անօթևանների համար…

ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Չեմ ուզում, որ Գյումրին խաշ ուտողների մակարդակ ունենա հյուրերի ու իմ քաղաքին դրսից նայողների համար»

«Չգիտեմ, թե ինչի՞ց է, սակայն շարունակաբար մեջս Գյումրու նկատմամբ սերն ահագնանում է, ես չեմ ուզում, որ Գյումրին խաշ ուտողների մակարդակ ունենա հյուրերի ու իմ քաղաքին դրսից նայողների համար»…