Ընկերությունը նախատեսում է առաջիկա 1 տարվա ընթացքում ավարտին հասցնել 13մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագիր, որի արդյունքում տարեկան Հայաստանի հագուստի ծավալը կավելանա շուրջ 9 մլն դոլարով կամ 19 տոկոսով։ Հիմնական շուկաներ կհանդիսանան Հայաստանը և Ռուսաստանը։
«Դարերի ու ջրերի խորքում»
Մի անգամ Սևանում ջրի հոսանքն ինձ ու դայվինգի մարզիչ Ռաֆայել Մկրտչյանին տարավ ջրի տակ մի այնպիսի տեղ, որտեղ կողմնացույցը սկսեց չաշխատել՝ մագնիսական բարձր հոսանքների պատճառով: Ջրի տակ խոսակցական նշանային համակարգ կա, նա ինձ նշաններով հասկացրեց, որ ոչինչ պետք չէ անել, ընդդիմանալը զուր է, պետք է սպասել: Ու հոսանքը մեզ հասցրեց մի տեղ, որը բնակավայր էր հիշեցնում: Մեր մտքով անգամ չէր անցնում, որ դա ինչ-որ արժեքավոր վայր է: Բարեբախտաբար տեսախցիկն ինձ հետ էր և ես նկարահանեցի այն ամենը, ինչ տեսանք:
«Տնակից տուն մեկ քայլ է»
Ինչ է իրենից ներկայացնում «Տնակից տուն մեկ քայլ է» նախագիծը. դա գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյանի՝ «Իմ հոգու տուն՝ Գյումրի» շարքից «Խոստացված մատաղ» մասշտաբով մեծացված նկարից ստացված 15 հազար կտոր փազլներն են, մեկ փազլը՝ 1000 դրամ արժողությամբ, որոնք, եթե իսպառ գնվեն ու խճանկարն հավաքվելով՝ ամբողջանա, ապա Հիմնադրամ կմուտքագրվի 15 միլիոն դրամ, որն էլ կծառայի հերթական բնակարաններ գնելուն ու տնակներից անօթևան ընտանիքներին նոր բնակարաններվ ապահովվելուն:
«Գիտեի՞ք, որ ոչխարի բրդից հնարավոր է 16 երանգի թել ստանալ»
Ըստ պատասխանատուների, ծրագիրը կնպաստի զարգացնելու 14 տեղական ՓՄՁ-ների կարողությունները և մարզում ստեղծելու 60 կայուն աշխատատեղ: Բրդի գործարանում չնայած այս պահին զբաղված են 16 աշխատակից, սակայն, ըստ ծրագրի, կհասցվի 23-ի: Գործարանն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, կադրերն էլ համապատասխան դասընթացներ են անցել և շուտով գործարանը կաշխատի իր ողջ հզորությամբ։
«Հանդուրժողականության տարի հռչակելով՝ մենք ուղերձ ենք հղել աշխարհի երկրներին եւ ժողովուրդներին»
Հարցազրույց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանության երկրորդ քարտուղար ԱՀԼԱՄ ՌԱՇԻԴ ԱԼ ՍԱԼԱ
Մանրամասն սիրելու քաղաքը՝ 24 բացիկներում
Իր աշխատանքները Լևոն Լաճիկյանն այսպես է մեկնաբանում. «Շենքերն ինձ համար քարե անշունչ կառույցներ չեն։ Դրանք ավելի շատ մարդկային ոգու ամրոցներ են, միջավայր կերտող, բնավորություն ու մտածողություն կազմավորող և ճաշակ կրթող երևույթներ…»։
Եվրոպական երիտասարդական ցանցին միանալով՝ մեծ ներդրումներ են ակնկալվում
Սա կենտրոն է, որն ամբողջովին բավարարում է ցանկացած կարիք, օգնում է կողմնորոշվելու, գնահատելու սեփական կարիքները, հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշում կայացնելու, ընտրություն կատարելու, ինքնակայացման, ինքնաբացահայտման հիանալի հնարավորություն է: Եվ հիմա «Երիտասարդների տունը» փորձում է այդ մոդելով աշխատել…
Գյումրին ներդրումների համար գրավիչ կլինի, եթե արտոնյալ պայմաններ տրվեն
Ներդրողները նախ հաշվարկ են անում. որտեղ է բնակչությունն ավելի վճարունակ, որտեղ է կումունիկացիաներն ավելի լավ: Այդ իսկ պատճառով ներդրողների համար Երևանն առավել նպաստավոր տարածք է, քան Գյումրին: Իսկ Գյումրին ներդրման համար գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ են արտոնյալ պայմաններ…
Տուրիզմի զարգացման համար պետք է մարդկանց մոտիվացնել
«Շատ բան կախված է եղել անհատներից, որոնք լուրջ դերակատարություն են ունեցել, որպեսզի մեր քաղաքը տարբեր հարթակներում ավելի ճանաչելի դարձնեն: Բայց պետական մակարդակով ևս խթանման անհրաժեշտություն կա: Մենք յուրահատուկ «պրոդուկտ» ունենք, որը կարող ենք գեղեցիկ «վաճառել», բայց անգամ տեղում՝ մենք այդքան տեղյակ չենք…»:
Խեղճ գյուղացին դառը դատեց, բնությունն եկավ մի քանի րոպեում ավիրեց
Այստեղ է ասած՝ խեղճ գյուղացին ծանր դատի, բնությունն առնի տանի… Թե ինչ չափով են տուժել համայնքները, արդյո՞ք պետությունը գյուղացուն կփոխհատուցի կրած վնասների համար, զրուցեցի Շիրակի մարզպետարանի Գյուղատնտեսական և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանի հետ: