Տարիներ են անցել, բայց մինչ օրս կորստի ցավի հետ չեմ կարող համակերպվել: Այնպես եմ ազդվել, այնպես եմ մղկտում: Ինչո՞ւ նման «վարակ» մարդիկ կան կյանքում, ինչո՞ւ այդ ընտիր ընտանիքին նմանները հանդիպեցին, որ կործանման տարան…
«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ: Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով: Գաղտնիությունը երաշխավորում ենք:
Տղաս լքեց ինձ
Մեկնեց խոպան, այնտեղ մի ռուս կին գտավ, ամուսնացավ` անտեսելով իր երեխաների հանդեպ ամեն պարտավորություն: Սկզբում շփոթված էի, կարծում էի`չեմ կարողանա նրանց համար նորմալ պայմաններ ստեղծել: Երեխաներիս մանկապարտեզ տվեցի ու աշխատանքի տեղավորվեցի քաղաքի ճաշարաններից մեկում: Ապրում էինք հայրական տանս, երեխաներիս մասին լավից-վատից հոգ էին տանում…
Ինձ դրել էին «ոսկե ձու ածողի» տեղ
Հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում, պիտի խոստովանեմ, հանդես գամ ինքնաքննադատությամբ: Որպես տան փոքր աղջիկ՝ ինձ երես են տվել: Դրան զուգահեռ, եթե ընկերներս իմ մասին խոսեն, պիտի ասեն, որ ընկերությանը նվիրված, հոգի տվող անձ եմ, երբեք գոռոզ, ինքնահավան չեմ եղել…
Ուզում եմ վերադարձնել ընտանիքիս
Այս պատմությունը «Շրջապատում» տպագրվել էր դեռևս 2006 թվականին: Մենք այն կրկին հրապարակեցինք, քանի որ տեղեկացել ենք, որ Ա.-ին հաջողվել է Ռուսաստանից վերադարձնել կնոջն ու երեխային, և այժմ նրանց ընտանիքն ապրում է հաշտ ու համերաշխ, ունեցել են ևս մեկ զավակ…
Արեւի նման աղջիկը
Մի տեսակ հյուծված ու ընկճված էր, թեպետ պահպանվել էր գեղեցկությունը: Մեզ տեսնելով՝ ուրախ գրկախառնվեց: Ասաց, որ հիմար է եղել, որ մեզ չի լսել, իսկ իրեն սերն էր կուրացրել ու ինքը ժամանակին չէր նկատել, որ իսկական դահիճի հետ է ուզեցել կյանքը կապել: Պատմեց, թե ինչ դաժան օրեր է անցկացրել ամուսնու հետ…
Բաժանություն էր հարկավոր, որպեսզի զգացմունքները քննության ենթարկվեին
Մենք 8 ընկերներ էինք: Մեր ընկերությունը դեռ մանկության տարիներից է սկսվել: Այնքան չարաճճի էինք, որ մեզ «բանդա» էին անվանում: Բայց, քանի որ բոլորս էլ լավ էինք սովորում, մեր արարքների համար չէին պատժում: Դպրոցն ավարտելուց հետո բոլորս ընդունվեցինք տարբեր ինստիտուտներ: Ուսումնառության տարիներին, արձակուրդներին, տոնական օրերին մեր «բանդան» հավաքվում էր…
Փորձությունների իմ ճանապարհը
Հոր հարցին, թե ուր էիր, կպատասխաներ. «Հո պառավ ու բիձու կողքը չպիտի նստեմ սաղ օրը»… Մենք իր համար ընդամենը պառավ ու բիձա էինք դարձել… Այդպես՝ օր օրի, ժամ ժամի՝ մեր ու տղայիս միջև խորթության անջրպետ էր առաջանում…
Միայն թե չասեք՝ խանդը սիրո նշան է
Արդեն 60-անց կին եմ, ունեմ զավակներ, թոռներ: Կարելի է ասել` երջանիկ կյանք եմ ունեցել (եթե ոմանք երջանկություն ասելով նկատի ունեն տուն պահող ամուսին, առողջ, խելացի զավակներ ունենալն ու նրանցով հպարտանալը): Սակայն ներքուստ ինձ ինչ-որ բան հուշում է, որ ես… դժբախտ մարդ եմ: Ինչո՞ւ… հիմա ասեմ…
Էխ, աշխարհ, աշխարհ, ինչի՞ ես ըսպես ծուռ…
Երկրաշարժից կուչ եկած քաղաքում դժվար էր աշխատանք գտնել, և հայրս սկսեց զբաղվել մանր առևտրով, որպեսզի պահեր ընտանիքը: Տատս… անդրդվելի, եսասեր անձնավորություն, ով բացի իր ստամոքսից, ուրիշ ոչնչի մասին չէր մտածում…
Մի՞թե արժանի էի նման հատուցման
Մի ժամանակ երիտասարդ ու հարուստ պաշտոնյա էի և գյուղ գալիս էի միայն հանգստանալու և բնության գրկում քեֆ անելու համար: Այն ժամանակ ինձ բոլորը հարգում էին և պատիվ համարում՝ իմ սեղանի մոտ նստելը…