Տեղական արտադրողները ծայրահեղ վիճակում են
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Տեղական արտադրողները ծայրահեղ վիճակում են

Գործարարները ևս մեկ անգամ նշեցին, որ պետք է Գյումրուն, Շիրակի մարզին հարկային արտոնություն տալ, քանզի շատ մեծ դժվարությամբ արտադրություն են կազմակերպում, բայց առաջ գնալ չեն կարողանում, Երևանի հետ մրցակցությունում են անգամ պարտվում: Մարզպետն էլ հակադարձեց, որ շատ ձեռնարկություններ չունենալով որևէ հարկային արտոնություն, հաջողության են հասնում, բայց և աղետից արդեն 30 տարի է անցել, պետք չէ այն շահարկել…

Զգացումների երանգը` հոգու եւ ձայնի միջով
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Զգացումների երանգը` հոգու եւ ձայնի միջով

«Տարիներ առաջ Լիբանանում հայկական ռադիոյի հյուրն էի: Հաղորդավարը հուզմունքով հարցեր էր տալիս ետերկրաշարժյան մեր ապրումների, վիճակի մասին, իսկ հետո, երբ ես նրան համոզիչ կերպով բացատրեցի, որ մեզ` որպես իրական քրիստոնյաների, հաջողվեց վերագտնել մեր ոգու ամրությունը, զարթոնք ապրել, դրանից հետո` պետք էր տեսնել նրա ոգևորության աստիճանը»…

Գյումրու Տիգրան Մեծ փողոցի 5 շենքը փլուզվում է բնակիչների գլխին (VIDEO)
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Գյումրու Տիգրան Մեծ փողոցի 5 շենքը փլուզվում է բնակիչների գլխին (VIDEO)

Գյումրու Տիգրան  Մեծ  փողոցի թիվ 5 շենքը  շահագործման  է հանձնվել 1938թ-ին: Իր տեսակով  ճարտարապետական  նշանակություն  ունեցող կառույցներից է համարվում:  88-ի աղետին շենքի  չորս մուտքերից առաջինը փլուզվել էր, մյուս երեքը  դարձել չորրորդ աստիճանի վթարային…

Համատիրությունները դեռ գումարները չեն ստացել
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Համատիրությունները դեռ գումարները չեն ստացել

Դեռևս հունիսի 5-ին Գյումրու ավագանին որոշում էր ընդունել՝ համայնքի թվով 18  համատիրություններին հատկացնել սուբսիդիա՝ 14 միլիոն դրամ, ծախսվելու է համատիրությունների կողմից սպասարկվող թվով 76 բազմաբնակարան շենքերի կտուրների,  պատուհանների, մուտքերի դռների վերանորոգման և այլ խնդիրների լուծման համար: Գումարի ամենամեծ մասը հատկացվել է «Գյումրի կենտրոն» համատիրությանը՝ 5 մլն դրամ, «Նոր Անի» և «Երևանյան 155» համատիրություններին համապատասխանաբար՝ 3 մլն և 1 մլն դրամ, մյուս համատիրություններին կհատկացվեն 800 հազարից մինչև 100 հազար դրամ: Սակայն մինչ օրս գումարները համատիրություններին չեն հասել…

Դեպքեր, մահեր, պատիժ…
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Դեպքեր, մահեր, պատիժ…

Վերջին երկու ամիսներին Գյումրիում արտակարգ իրավիճակների պակաս չկար: Մայիսի 18-ին, Գյումրին ցնցվեց՝ 23-ամյա Արթուր Հարությունյանի դաժան սպանության լուրից: Ընդամենը օրեր անց, հունիսի 8-ին, դեռ այդ դեպքը չբացահայտված, Սայաթ-Նովա փողոցում տեղի ունեցավ ծեծկռտուք, որն, ըստ ականատեսների, ավարտվել էր կրակոցներով: Ծեծկռտուքի մասնակիցները Գյումրու գազի գրասենյակի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի վարորդ, Անդրանիկ Պողոսյանի («Կոբալ Անդոյի») որդին ու Գյումրու ավագանու անդամ Վարդան Եդիգարյանն էին: Մի քանի օր անց հայտնի «Կոբալ Անդոյի» որդին  ներկայացել էր ոստիկանություն և ձերբակալվել:

Գյումրեցի  Օզերովը 40 տարի առաջ եւ հիմա
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Գյումրեցի  Օզերովը 40 տարի առաջ եւ հիմա

Մարզական մեկնաբան լինելն իր համար պատիվ ու կոչում համարող Սերգեյ Խաչատրյանի համար այս տարին նշանակալի է նրանով, որ լրացավ իր` առաջին ռադիոռեպորտաժի եթեր հեռարձակման 40-ամյակը: 1977 թվականին նրա ուրախությանը չափ ու սահման չկար, երբ Հայաստանի ռադիոկոմիտեում մարզական մեկնաբանների մրցույթն անցնելուց հետո, հաղթող ճանաչվեց հենց ինքը…

Էմմա Բաղդասարյան. «Որտեղ է սկսվում եւ ավարտվում մերի ու ընդհանուրի սահմանը»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Էմմա Բաղդասարյան. «Որտեղ է սկսվում եւ ավարտվում մերի ու ընդհանուրի սահմանը»

Մեր հասարակության դժբախտությունն իմ սուբյեկտիվ կարծիքով նրանում է, որ մենք պարզապես չգիտենք, որտեղ է սկսվում եւ ավարտվում մերի ու ընդհանուրի սահմանը։ 
Տոթ, հոգնատանջ օրվա ընթացքում Գյումրու կենտորնական հատվածներում գտնվող 4 ցայտաղբյուրներից եւ ոչ մեկից ջուր խմել չհաջողվեց. ինչու՞….

Շուկայի առեւտրականները դուրս էին եկել բողոքի ցույցի
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Շուկայի առեւտրականները դուրս էին եկել բողոքի ցույցի

Գյումրու փակ շուկայի տարածքը կրկին կռվախնձորի առիթ է դարձել: Հուլիսի 4 –ին շուկայի առեւտրականները կրկին ստիպված դուրս էին եկել  բողոքի ցույցի:  Բանն այն է, որ առեւտրականները լուսադեմին գալով շուկա, չեն կարողացել ներս մտնել, քանի որ մուտքը հաստ բետոնյա  պատնեշով փակված է եղել: Մեքենաներում  բեռնված  մթերքը առեւտրականները ստիպված են եղել ձեռքով  ներս տանել՝ պատնեշի վրայից…